Բուկլետ – տպագրական արտադրանքի տեսակ է՝ բնորոշ գովազդային պոլիգրաֆիային, որը արտաքնապես նման է բրոշյուրին, բայց ավելի բարդ կառուցվածքով և աշխատատար դիզայնով:
Բուկլետը իրենից ներկայացնում է թերթիկներ՝ կռնակից ամրացված կամ երկու և ավելի անգամ ծալված թուղթ, որի 2 երեսին տեղադրված է տեքստային և/կամ գրաֆիկական տեղեկատվություն: Բուկլետները ավանդաբար պատրաստվում են A–4 չափի թղթից կամ ավելի փոքր (A–4 չափի և ավելի տպագրական ֆորմատով գովազդային հրատարակումները անվանում են պրոսպեկտներ): Պետք է տարանջատել բուկլետը թռուցիկներից և բրոշյուրներից, քանի որ թռուցիկները մեկ ծալքով կամ առանց ծալվածքի տպագիր արտադրանք են:
Բրոշյուրը ամրակով կարած կամ կպցրած թերթերով փոքրիկ գրքույկ է՝ սովորաբար թղթե կազմով: Ընդհանրապես փոքրածավալ հանրամատչելի գրքույկը ոչ պարբերական գրահրատարակություն է(4 էջից մինչև 48 էջ, ոչ ավելի):