Առօրյա կյանքում յուրաքանչյուր մարդ անընդհատ ստիպված է գործ ունենալ տարբեր փաստաթղթերի հետ: Մեծամասնության մոտ «փաստաթուղթ» բառը առաջացնում է միանգամայն որոշակի ասոցիացիա: Սա «պաշտոնական» թուղթ է տեքստով, ստորագրություններով և կնիքներով. Օրինակ՝ անձնագիրը: Իրականում զգալիորեն ավելի հաճախ ենք բախվում և այլ տեսակի փաստաթղթերի հետ, որոնք խաղում են ոչ պակաս դեր մեր կյանքում:
Այսպես. գնումներ կատարելիս մենք գործ ունենք փողի հետ, մասնավորապես թղթե դրամական միավորների – ռուսական կամ արտասահմանյան: Գնելով ծխախոտ կամ ալկոհոլ՝ տեսնում ենք իրերի վրա ակցիզային (հատուկ) նամականիշներ: Գումար ստանալիս կամ փոխանակելիս ներկայացնում ենք անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ: Ավտոտրանսպորտի վարորդները ոստիկաններին ներկայացնում են տեխանձնագիր, կտրոններ և այլ փաստաթղթեր: Էլ չենք խոսում մուրհակների, ակցիաների և այլ արժեթղթերի մասին, որն ամեն օր ավելի հաճախ են մեզ հանդիպում:
Ընդ որում, սովորաբար անգիտակցաբար մեզանից յուրաքանչյուրը խնդիրը լուծում է յուրովի՝ իսկական կամ կեղծ փաստաթուղթ պահել: Իսկ դրա համար, կամա թե ակամա, մարդը պետք է իմանա՝ որքանով է տվյալ փաստաթուղթը համապատասխանում իսկության վերաբերյալ իր պատկերացմանը՝ ինչպիսի պաշտպանից նշաններ ունի, որոնք կարող են վկայել փաստաթղթի իսկության մասին: