Օֆսեթ տպագրության արագությունը և ճշգրտությունը մետաքսատպագրության՝ ներգործության արդյունք.
Օֆսեթ տպագրությունը օգտագործելով բարձր տեխնոլոգիական ուլտրամանուշակագույն լաքեր, այժմ լայն տարածում ունի և ցուցադրում է իր արդյունավետությունը տպագրության բազմաթիվ ոլորտներում: Օֆսեթ ուլտրամանուշակագույն լաքը օգտագործվում է նաև գովազդային արտադրանքներում: Այն շատ անհրաժեշտ է, երբ պետք է ներկին տալ լրացուցիչ դիմացկունություն և պահպանել ներկը քայքայումից:
Ուլտրամանուշակագույն լաքը բաղկացած է ակրիլային խեժից և պոլիմերից, իսկ անունը ստացել է կիրառման տեխնոլոգիայից: Նման լաքի օգտագործման ժամանակ հիմնական դերը կատարում է ուլտրամանուշակագույն ճառագայթումը, որի շնորհիվ լաքը ստանում է անհրաժեշտ ձևը և որակը:Ուլտրամանուշակագույնի օգտագործումը անվտանգ է մարդու առողջության և շրջակա միջավայրի համար, համապատասխանաբար այս տեխնոլոգիայի բնապահպանությունը ևս մեկ կարևոր առավելություն է:
Լաքը ոչ միայն պաշտպանում է տպված արտադրանքի գունավոր մակերեսը քայքայումից, այլև կանխում է մատնահետքերի մնալը: Այն լայնորեն օգտագործվում է գովազդային նյութերի ձևավորման համար՝ տալով դրանց բնօրինակի արտաքին տեսքը:
Գոյություն ունեն մի քանի տեսակի ՈՒՄ լաքեր, որոնցից ամենատարածվածը ընտրովի և շերտավոր լաքերն են: Առավելագույն արդյունավետության հասնելու համար ընտրված շերտի տակ քսածածկում են ՈՒՄ լաքեր: Բարձր տեխնոլոգիաների և ավանդական օֆսեթ տպագրության համատեղման արդյունքում ստացվում է ցանկացած տեսակի գրեթե կատարյալ պոլիգրաֆիական արտադրանք: