Թղթապանակը տպագիր արտադրանք է՝ պատրաստված ամուր ստվարաթղթից կամ թղթից, որը նախատեսված է փաստաթղթերի պահպանման համար: Օգտագործման հարմարավետ շատ թղթապանակների ստանդարտ չափը А 4+ է:
Ֆիրմային թղթապանակը ցանկացած ընկերության շատ կարևոր բաղադրիչն է, քանի որ այն ստեղծում է կորպորատիվ ինքնություն՝ ձևաթղթերի, այցեքարտերի, ծրարների հետ միասին: Դժվար է պատկերացնել գործավարության աշխատանքը առանց թղթապանակների:
Տպարանում թղթապանակները ձևավորում են տարբեր հետտպագրական մեթոդներով:
Եթե Ձեզ հարկավոր է անսովոր ձև, դիզայնի և հենակետային բաժնի աշխատակիցները միշտ կօգնեն Ձեզ որոշել չափը և ձևը, մշակում և ընտրում են մտածված նոր ձև դրոշմակնիքի համար: Այսօր թղթապանակների տպագրությունը մատչելի է բոլորի համար: