Այցեքարտը (визитка) ավանդական կոնտակտային տեղեկատվություն է մարդու կամ կազմակերպության մասին: Պատրաստվում է թղթից:
Այցեքարտը ներառում է տիրոջ անունը, ազգանունը, ընկերությունը (սովորաբար լոգոտիպով) և կոնտակտային տվյալները (հասցե, հեռախոսի համար և/կամ էլեկտրոնային փոստի հասցեն):
Անձնական այցեքարտը տերը հանձնում է ուրիշներին այցելության կամ ծանոթության ժամանակ: Դրանք տարածված են նաև ֆրիլանսերների մոտ (անկախ ձեռներեց): Նման այցեքարտում նշվում է տիրոջ անունը, ազգանունը և հեռախոսահամարը: Նման այցեքարտում պաշտոնը և հասցեն կարելի է չնշել: Տերը այցեքարտը կարող է պատվիրել ցանկացած ոճի և անհատական նախասիրություններին համապատասխան:
Կորպորատիվ այցեքարտը, որպես կանոն, անուններ և ազգանուններ չի պարունակում: Տպագրելիս դրանում նշվում է ընկերության գործունեության մասին տեղեկատվություն, մատուցվող ծառայությունների ցանկը, կոնտակտային հեռախոսահամարները, վեբ-էջերի հասցեն: Սովորաբար այս այցեքարտը արտացոլում է ընկերության ֆիրմային ոճը: Ունի գովազդային բնույթ և հիմնականում օգտագործվում է ցուցահանդեսների, գիտաժողովների, կոնգրեսների ժամանակ: