Ամսագիրը տպագիր պարբերական հրատարակություն է:
Պարբերական ամսագրային հրատարակությունը ունենում է մշտական սյունակավորում և պարունակում է հոդվածներ կամ ռեֆերատներ տարբեր հասարակական-քաղաքական, գիտական, արտադրական և այլ հարցերի շուրջ, ինչպես նաև գրական-գեղարվեստական ստեղծագործություններ:
Ինչպես թերթը, այնպես էլ ամսագիրը զանգվածային լրատվության և քարոզչության հիմնական միջոցներից մեկն է, որը ազդեցություն ունի հասարակական կարծիքի վրա՝ ձևավորելով իր շահերին համապատասխան որոշակի գաղափարական խմբեր, հասարակական խավեր, քաղաքական կուսակցություններ, կազմակերպություններ: Համակարգչային ձևավորման տեխնոլոգիաների և տպարանների գունավոր տպագրության հնարավորությունների տարածման շնորհիվ, ամսագրերը դարձել են բարձրակարգ դասի («պրեմիում» և «լաքշեր») ապրանքների համար հիմնական գովազդը: Որպես կանոն, ուղղված են ընթերցողների խիստ որոշակի խմբերի և՛ կամ համաշխարհային ու համապետական հրատարակություններ են, կամ գովազդային կատալոգներ:
Ինտերնետի հայտնվելով ամսագրերը սկսեցին հայտնվել նաև ցանցում: Նախ կայքերում սկսեցին տարածվել տպագիր հրատարակությունների արխիվները, ավելի ուշ հայտնվեցին առցանց ամսագրեր: Դրանք տպագիր չեն, միայն գոյություն ունեն բացառապես համաշխարհային ինտերնետ ցանցում: Այժմ որոշներն ունեն մի քանի անգամ ավելի ընթերցող, քան համանման տպագիր հրատարակությունները: